Հրաչիկ Ջավախյանը դարձավ երևանյան միջազգային առաջնության լավագույն բռնցքամարտիկը16 ապրիլի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը Երևանում ապրիլի 12-16-ը կայացած «Գագիկ Ծառուկյանի Գավաթ» միջազգային առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց: Ջավախյանն իրեն հավասարը չուներ մինչև 64կգ քաշային կարգում և առաջնության հաղթող դարձավ: Նա բոլոր մենամարտերում վստահ հաղթանակ տարավ, իսկ եզրափակչում ոսկե մեդալ նվաճեց առանց մենամարտի, քանի որ մրցակից չեխ Չլադեկ Ժդանեկը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը: Իսկ մրցաշարի լավագույն թիմ ճանաչվեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, որը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ավելի քան 15, որոնց թվում` 7 ոսկե մեդալ նվաճեց: Իսկ առաջնության լավագույն մրցավար դարձավ Ռախիմջան Իզբաևը Ղազախստանից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |