«Իմպուլսն» ու «Գանձասարը» Հայաստանի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում հաղթանակ գրանցեցին

«Իմպուլսն» ու «Գանձասարը» Հայաստանի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում հաղթանակ գրանցեցին

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության հինգերորդ տուրի երկու հանդիպումներ: Իջևանում «Իմպուլսն» ընդունեց «Բանանցին», իսկ Կապանում հանդիպեցին տեղի «Գանձասարն» ու «Միկան»:

«Իմպուլս» - «Բանանց» խաղում հաշիվը բացեցին Դիլիջանի թիմի ֆուտբոլիստները: 20-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Հաղթանակից հետո «Իմպուլսը» 6 միավոր է հավաքել:

Օրվա երկրորդ խաղում «Գանձասարին» նույնպես հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել Արմեն Շահգելդյանի սաների նկատմամբ և 11 միավոր հավաքել:

Ապրիլի 17-ին կհանդիպեն «Ուլիս» - «Արարատ» և «Փյունիկ» - «Շիրակ» զույգերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---