Երևանում տեղի է ունեցել սեղանի թենիսի մրցաշար քաղծառայողների շրջանում

Երևանում տեղի է ունեցել սեղանի թենիսի մրցաշար քաղծառայողների շրջանում

PanARMENIAN.Net - «Հայաստան» մարզական միության դահլիճում տեղի է ունեցել սեղանի թենիսի մրցաշար, որին մասնակցել են քաղծառայության համակարգի աշխատակիցները:

Մրցաշարին մասնակցել են էկոնոմիկայի, բնապահպանության, գյուղատնտեսության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունների, ինչպես նաև Սյունիքի ու Կոտայքի մարզպետարանների և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչները:

Եզրափակչում խաղացել են քաղծառայության ու գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները և համապատասխանաբար գրավել են առաջին ու երկրորդ տեղերը: 3-րդ տեղում է Կոտայքի մարզպետարանի աշխատակիցը, հայտնել են PanARMENIAN.Net ին քաղծառայության խորհրդի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---