Ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին ծեծի ենթարկելու գործի հետաքննությունը ոստիկանությունում շարունակվում է

PanARMENIAN.Net - «Ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին ծեծի ենթարկելու գործով ոստիկանությունը հետաքննություն է վարում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Ապրիլի 23-ին Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ընդմիջմանը «Արարատի» գլխավոր մարզիչ, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը և նրան ուղեկցող անձինք ծեծել են totalfootball.am կայքի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին: Անդրեասյանը հարձակվել է լուսանկարչի վրա, ծեծել է նրան ու պահանջելէ ջնջել իր լուսանկարները: Ավելի ուշ Առուշանյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Առուշանյանը ուղեղի ցնցում է ստացել և ծնոտադիմային վնասվածք: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չհաստատված տվյալնելով Անդրեասյանը գիշերն անց է կացրել ոստիկանության բաժանմունքում:

Իսկ «Արարատի» երկրպագուներն Անդրեասյանի հրաժարականն են պահանջում ընթացիկ առաջնությունում վատ արդյունքների պատճառով: Այս շաբաթ «Արարատի» երկրպագուները կհանդիպեն Արկադի Անդրեասյանի հետ և կքննարկեն իրենց հետաքրքրող հարցերը

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---