Ալեն Պողոսյանն «Աշխարհի աստղերի հավաքականի» կազմում մայիսի 11-ին կխաղա Գռոզնիում

Ալեն Պողոսյանն «Աշխարհի աստղերի հավաքականի» կազմում մայիսի 11-ին կխաղա Գռոզնիում

PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆուտբոլի աստղերի հավաքական թիմը Գռոզնի կժամանի Ահմադ-Հաջի Կադիրովի մարզադաշտի բացման արարողությանը: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին:

«Աշխարհի աստղերի հավաքականի» կազմում կան ինչպես վետերաններ, այնպես էլ գործող ֆուտբոլիստներ, նրանց թվում է նաև Ֆրանսիայի հավաքականի նախկին անդամ Ալեն Պողոսյանը, հաղորդում է euro-football.ru-ն:

Պողոսյանի թիմակիցներն են Դիեգո Մարադոնան, Ֆրանկո Բարեզին, Լուիս Ֆիգուն, Ռոբերտո Այալան, Էնցո Ֆրանչեսկոլին, Ժան Պիեռ Պապեն, Վիերին, Բարտեզը:

Համաշխարհային ֆուտբոլի աստղերի դեմ ընկերական խաղին հրավիրված են Ռուսաստանի հայտնի ֆուտբոլիստները: Նրանց դաշտ դուրս կբերի Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---