Հայ ըմբիշները պատրաստվում են Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հայ ըմբիշները պատրաստվում են Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են աշխարհի առաջնության, որը կայանալու է Ստամբուլում սեպտեմբերի 10-ից և վարկանիշային է լինելու: Բացի այս առաջնությունից, արդեն 2012-ի սկզբին տեղի են ունենալու միջազգային մրցաշարեր Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում:

«Վարկանիշային միավորներ կբերեն աշխարհի առաջնությունում 1-5-րդ տեղեր զբաղեցրած ըմբիշները, 1-2-րդ տեղերը` Բուլղարիայում, 1-4-րդ տեղերը` Չինաստանում, 1-3-ը տեղերը` Ֆինլանդիայում: Մենք անհրաժեշտ ամեն ինչ ունենք, գլխավորը, որպեսզի մեր ըմբիշները վնասվածք չունենան և 100 տոկոսով պատրաստ լինեն, և մայիսի 20-ից կմասնակցենք միջազգային մրցաշարի»,- ասել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Հունահռոմեական ոճի հավաքականի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի խոսքերով, տարին նրանց համար լավ է սկսվել` տարբեր միջազգային մրցաշարերում, այդ թվում` Եվրոպայի առաջնությունում նվաճել են մեդալներ: «Մեզ ուրախացնում է այն փաստը, որ մեր հավաքականը համարվում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը: ԵԱ-ից հետո այսօր սկսվում է մեր առաջին հավաքը, մենք ունենալու ենք տարբեր մրցաշարեր, որոնցից հետո մեկնելու ենք Ստամբուլ»,- ասել է Ջուլֆալակյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---