ՌԴ առաջնության ժամանակացույցը փոխվել է Հայաստանի հետ խաղին լավ նախապատրաստվելու համար

ՌԴ առաջնության ժամանակացույցը փոխվել է Հայաստանի հետ խաղին լավ նախապատրաստվելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտնել է, որ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Զենիթ»-«Սպարտակ» խաղը 30-ից տեղափոխվել է մայիսի 29-ը, հայտնում է sovsport.ru-ն:

Այդ որոշումը կայացվել է ելնելով ազգային հավաքականի շահերից, որը լրացուցիչ օր է ստացել Հայաստանի հետ խաղին պատրաստվելու համար:

Խաղը տեղի կունենա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Առաջին խաղն ավարտվեց 0:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---