Հենրիկ Մխիթարյանն Ուկրաինայի չեմպիոն է դարձել «Շախտյորի» կազմում

Հենրիկ Մխիթարյանն Ուկրաինայի չեմպիոն է դարձել «Շախտյորի» կազմում

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Դոնեցկի ակումբը «Դոնբաս-Արենայում» պարտության մատնեց «Մետալուրգի» ֆուտբոլիստներին և այդպիսով վաղաժամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն, քանի որ եզրափակչից երեք տուր առաջ «Դինամոյի» և «Շախտյորի» միջև տարբերությունը 8 միավոր է կազմում:

«Շախտյորի» կազմում չեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: Նա հայտնեց, որ չէր ուզում, որպեսզի «Շախտյորը» չեմպիոն դառնար իր նախկին թիմի՝ «Մետալուրգի» հանդեպ հաղթանակով:

«Ասեմ, որ չէի ուզում չեմպիոն դառնալ «Մետալուրգի» հանդեպ հաղթանակով, բայց այդպես ստացվեց, և մենք պետք է ամեն ինչ անեինք այս խաղում հաղթելու համար: Առջևում մեզ դեռ երեք բարդ հանդիպում է սպասվում, և չնայած, որ այս հանդիպումն արդեն ամեն ինչ որոշեց, մենք զգոնությունը չենք կորցնի: Այժմ մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի դուրս գանք Ուկրաինայի Գավաթի եզրափակիչ»,- ընդգծել է Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում, հաղորդում է championat.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---