Մհեր Միքայելյանը դարձել է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիրը

Մհեր Միքայելյանը դարձել է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի անդամ Մհեր Միքայելյանը մինչև 85 կգ քաշային կարգում դարձել է Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասասարդական աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիրը:

Միքայելյանն առանձին վարժություններում՝ պոկում և հրում, նվաճել է փոքր արծաթե մեդալներ՝ բարձրացնելով 140 և 170 կգ ծանրաձողը: Երկամարտի արդյունքում նա 310 կգ արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Այդ քաշային կարգում հաղթող դարձավ Արտյոմ Օկուլովը (ՌԴ) 347 կգ արդյունքով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի համար մեդալ էր նվաճել Անդրանիկ Կարապետյանը (62 կգ ք/կ), որը դարձել է բրոնզե մրցանակակիր:

Վերջին օրը հայ մարզիկներից ելույթ կունենա Մհեր Պողոսյանը (94 կգ ք/կ) և առաջին պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիր Գոռ Մինասյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---