Ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Ուորդն Արթուր Աբրահամից ծանր է

Ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Ուորդն Արթուր Աբրահամից ծանր է

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Կարսոնում (ԱՄՆ) տեղի ունեցավ Super Six մրցաշարի կշռման պաշտոնական արարողությունը, որի կիսաեզրափակչում երկրորդ միջին քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդը կհանդիպի միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ: Հայ բռնցքամարտիկի քաշը 75,7 կգ է (167 ֆունտ), իսկ ամերիկացունը՝ 76,2 կգ (168 ֆունտ):

Ի դեպ, այդ մենամարտի ֆավորիտն է Ուորդը, նրա հաղթանակի գործակիցը միջինը «1,2» է, այն դեպքում երբ Աբրահամի հաղթանակի հավանականությունը մասնագետները գնահատում են «5,3» գործակիցով, հաղորդում է box-club.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---