Ռոբերտ Արզումանյանի «Յագելոնիա» թիմը ոչ ոքի է խաղացել «Լեգիայի» հետ

Ռոբերտ Արզումանյանի «Յագելոնիա» թիմը ոչ ոքի է խաղացել «Լեգիայի» հետ

PanARMENIAN.Net - Լեհաստանի առաջնության 27-րդ տուրում «Յագելոնիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ոչ ոքի է խաղացել «Լեգիայի» հետ: Խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց, ոչ ոքիից հետո Արզումանյանի թիմը վաստակեց 42 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը: Առաջնության առաջատարն է «Վիսլան» 50 միավորով:

Խաղից հետո Արզումանյանը նշել է, որ նա գոլ խփելու երկու շանս ուներ, սակայն չկարողացրավ իրացնել այդ հնարավորությունը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հաջորդ խաղը «Յագելոնիան» կանցկացնի «Կոռոնայի» հետ մայիսի 21-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---