Արթուր Աբրահամն ուրախ է, որ մենամարտելու է բաց երկնքի տակ

Արթուր Աբրահամն ուրախ է, որ մենամարտելու է բաց երկնքի տակ

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա), որը մայիսի 14-ին Super Six մրցաշարի կիսաեզրափակչում կհանդիպի ամերիկացի՝ WBA վարկածով չեմպիոն Անդրե Ուորդի հետ, այցելել է մենամարտի վայրը Կարսոնում՝ Home Depot Center:

«Սա հոյակապ տեղ է և ես շատ ուրախ եմ, որ մենամարտելու եմ բաց երկնքի տակ: Այս մենամարտում շատ բան է խաղաքարին դրված և ես հիանալի հասկանում եմ, որ իմ հակառակորդը շատ փորձառու ու կոշտ բռնցքամարտիկ է: Սակայն, իմ նպատակն է գերաստղ դառնալ Ամերիկայում և այդ նպատակին հասնելու ճանապարհին ես պետք է հաղթեմ Ուորդին: Ես իսկապես պատրաստ եմ մենամարտին և ցանկանում եմ հաղթանակս նվիրել իմ երկրպագուներին ամբողջ աշխարոհւմ»,-Աբրահամի խոսքերն է մեջբերում box-club.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---