Նազիկ Ավդալյան. Միայն 6 ամսվա ընթացքում պարզ կդառնա՝ կկարողանամ ես արդյոք շարունակել մարզական կարիերան

Նազիկ Ավդալյան. Միայն 6 ամսվա ընթացքում պարզ կդառնա՝ կկարողանամ ես արդյոք շարունակել մարզական կարիերան

PanARMENIAN.Net - «Կարևորը, ես արդեն տանն եմ և ինձ լավ եմ զգում: Մեջքի ցավերը շատ չեն անհանգստացնում», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է աշխարհի ու Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որը մայիսի 13-ին դուրս է գրվել հիվանդանոցից ծանր վիրահատությունից հետո:

Ապրիլի 26-ին Նազիկ Ավդալյանը վթարի ենթարկվեց Գյումրի-Վանաձոր մայրուղում՝ ստանալով ողնաշարի գոտկատեղի հատվածի վնասվածք և առաջին ողի բեկորային կոտրվածքներ: Նրան վիրահատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում ապրիլի 28-ին:

Ըստ Ավդալյանի, 5-6 ամսից պարզ կդառնա, կկարողանա նա արդյոք շարունակել իր մարզական կարիերան. «Այն ժամանակ էլ կխորհրդակցենք բժիշկների հետ ու որոշում կկայացնենք՝ հուսով եմ, որ կկարողանամ վերականգնվել և ուրախացնել իմ երկրպագուներին, որոնք ցավում էին ինձ համար և իմ կողքին էին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---