Էլինա Դանիելյանը 6-րդ տեղն է բարձրացել շախմատի Եվրոպայի առաջնությունում14 մայիսի 2011 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Էլինա Դանիելյանն Աննա Մոզիչուկի (Սլովենիա) հետ կիսեց միավորներն ու 8-րդ հորիզոնականից 6-րդը բարձրացավ 5 միավորով: Նա մրցաշարի առաջատարներին ընդամենը մեկ միավորով է զիջում: Հայ շախմատիստուհիներից վստահ հաղթանակ են տարել Լիլիթ Գալոյանը, որն առավելության հասավ Եվա Մոսերի (Ավստրիա) նկատմամբ, Աննա Հայրապետյանը, որը պարտության մատնեց Մայա Մումլաձեին (Վրաստան), իսկ Լիա Մարտիրոսյանը, Անահիտ Խառատյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթեցին Լիզա Տրապաիձեին, Ալեքսանդրա Վախանիային և Պատման Ռիժամաձեին (բոլորը Վրաստանից): Լիլիթ Մկրտչյան – Նարմին Կազիմովա (Ադրբեջան) և Նելլի Աղինյան – Կատարինա Սկրաբակովա (Սլովակիա) պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Միակ պարտությունը կրեց Մարիա Գևորգյանը Անդելիա Ստոյանովիչից (Սերբիա): Մայիսի 14-ին շախմատիստուհիները հանգստանում են և 8-րդ տուրը կկայանա մայիսի 15-ին: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 110 հազ. եվրո: Մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով` 11 տուրով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |