Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում 15 միավորով առաջատարն է «Շենգավիթը»

Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում 15 միավորով առաջատարն է «Շենգավիթը»

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի հանդիպումները: «Միկա-2» - «Արարատ-2» հանդիպումն ավարտվեց զրոյական հաշվով, իսկ «Իմպուլս-2»-ը չխնայեց հակառակորդին` «Փյունիկ-2»-ին, և 6 գնդակ ուղարկեց վերջինիս դարպասը, երևանյան թիմին միայն մեկ գոլ հաջողվեց իրացնել` 6:1:

«Փյունիկ-3»-ն առավելության հասավ «Գանձասար-2»-ի նկատմամբ` հաղթելով 2:1 հաշվով, իսկ «Շենգավիթը» 3:1 հաշվով պարտության մատնեց «Բանանց-2»-ին:

7-րդ տուրից հետո 15 միավորով մրցաշարի առաջատարն է «Շենգավիթը»: «Շիրակ-2»-ը, որը բաց թողեց 7-րդ տուրը, 13 միավորով 2-րդ տեղում է, իսկ 12 միավորով եզրափակում է եռյակը «Բանանց-2»-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---