14 հայ ազատ ոճի ըմբիշներ ելույթ կունենան «Golden Grand Prix»-ում Թբիլիսիում

14 հայ ազատ ոճի ըմբիշներ ելույթ կունենան «Golden Grand Prix»-ում Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Մախաչկալայում միջազգային առաջնությունից Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երկու ներկայացուցիչներ բրոնզե մեդալներով են վերադարձել: Մեդալակիր են դարձել Մուսա Մուրտազալիևը (74կգ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ):

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ դժգոհ է Աշոտ Տերտերյանի, Դավիթ Սաֆարյանի և Ռուսլան Բասիևի ելույթներից:

«Մայիսի 27-ից հունիսի 9-ը մենք 18 մարզիկների հետ միասին Վլադիկավկազում 13-օրյա համատեղ հավաք կանցկացնենք վլադիկավկազցի մարզիկների հետ: Այնտեղից կմեկնենք Վրաստան, որտեղ 14 մարզիկներ կմասնակցեն «Golden Grand Prix»-ին»,- ասել է Բաղդադյանը:

Հուլիսի 5-ին հավաքականը Ծաղկաձորում կսկսի պատրաստվել միջազգային առաջնությանը Կիևում, որը կկայանա հուլիսի 23-24-ին, այնուհետև Ալուշտայում թիմը ևս մեկ հավաք կանցկացնի: Սեպտեմբերի 12-ից 18-ը Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ վերջին երկու նախապատրաստական հավաքները հայ ազատ ոճայինները կանցկացնեն Երևանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---