ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը

PanARMENIAN.Net - ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները, բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ, Վաշինգտոնում հանդիպել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովի նախագահ Թոմաս Քինի, ինչպես նև ԱՄՆ սենատորներ Շելդոն Ուայթհաուսի և Ալեքս Պադիլայի հետ:

Հանդիպումների ընթացքում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը` կարևորելով ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:

Քննարկվել է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ տարածաշրջանի խաղաղության և բարգավաճման առանցքային գործոն: Կարևորվել է ԱՄՆ հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը:

ԱՄՆ սենատորների հետ հանդիպմանը մասնակցած պտավիրակության կազմում էին նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ Լիլիթ Մակունցը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---