Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հուսով է, որ Հայաստանի հավաքականը նույնպես կմեկնի EURO-2012

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի դեսպանատների ներկայացուցիչների շարքում ֆուտզալի մրցաշար, և ինչպես նշել է Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան, նրանք ընտրել են հենց այդ օրը, քանի որ Հայաստանի հավաքականը 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում խաղում է Ռուսաստանի հետ:

«Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ տեղի կունենա մեր երկրում և դա շատ մեծ տոն է եվրոպական ֆուտբոլի համար, դրան պատրաստվում են ոչ միայն թիմերը, այլ նաև ուկրաինացի և լեհ ժողովուրդները: Մեր երկկողմանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ սերտ են, հատկապես սպորտում: Մենք ուրախ ենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղում է մեր Դոնեցկի «Շախտյորում»,- ասել է Կուխտան:

Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա 2012-ի հունիսի 8-ից հուլիսի 1-ը Ուկրաինայում և Լեհաստանում: Ուկրաինական քաղաքներից խաղերը կընդունեն Կիևը, Խարկովը, Լվովը և Դոնեցկը:

«Հուսով ենք, որ Հայաստանի հավաքականը նույնպես կժամանի EURO-2012, մենք շատ մեծ սփյուռք ունենք Ուկրաինայում` 350 հազար մարդ: Բոլորին բարի գալուստ Ուկրաինա»,- ասել է Կուխտան:

Նրա խոսքերով, նա դիտել է Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև առաջին խաղը և երկրպագել երկու թիմերին էլ, բայց դժվարանում է պատասխանել, թե ով է հաղթելու պատասխան խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---