Երևանում բռնցքամարտի երեկոյի շրջանակներում 5 մենամարտ տեղի կունենա հայ մարզիկների մասնակցությամբ

Երևանում բռնցքամարտի երեկոյի շրջանակներում 5 մենամարտ տեղի կունենա հայ մարզիկների մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Էվանս Մբամբայի (ՀԱՀ) հետ մենամարտից առաջ օգոստոսի 11-ին իր առաջին մամլո ասուլիսը Երևանում տվեց IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու նրա թիմը:

Սեպտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում կկայանա 5 մենամարտ: Հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը և Հովհաննես Ժամկոչյանը: Տեղի կունենա նաև կանանց մեկ մենամարտ, որտեղ հանդես կգա Ագնեսա Բոժան (Լատվիա), նա դեռ չգիտի, թե ով է իր մրցակիցը: Երեկոյի գլխավոր մենամարտը կլինի Վիկ Դարչինյանի ու Էվանս Մբամբայի (ՀԱՀ) պայքարը IBO գոտու համար:

«Երևան կժամանեն պրոֆեսիոնալ բռնցքամատրի փրոմոութերներ ու այլ ներկայացուցիչներ, տեսնելու համար, թե ինչպես ենք մենք կազմակերպել երեկոն: Բոլոր աշխատանքները լավ են ընթանում և բռնցքամարտի սիրահարները գեղեցիկ մենամարտեր կտեսնեն: Ես շատ ուրախ եմ, որ վերջապես կռվելու եմ Հայաստանում, ես վաղուց էի երազում այդ մասին»,-ասել է Դարչինյանը:

Այդ օրը Երևան կժամանեն հայտնի բռնցքամարտիկներ Կոստյա Ցզյուն, Նիկոլայ Վալուևը, Վանես Մարտիրոսյանը, Կարո Մուրադը և այլ պատվավոր հյուրեր: Հայ բռնցքամարտիկի մենամարտը դիտելու կգա նաև ռուսաստանցի Ալեքսանդր Բախտինը, որը ցանկանում է մենամարտել Դարչինյանի հետ:

5  11.08.11 - Վիկ Դարչինյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---