Վիկ Դարչինյան. Երևանում ես անպայման կհաղթեմ Էվանս Մբամբային

Վիկ Դարչինյան. Երևանում ես անպայման կհաղթեմ Էվանս Մբամբային

PanARMENIAN.Net - IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անպայման հաղթելու է Էվանս Մբամբային ՀԱՀ-ից: «Նա շատ լավ բռնցքամարտիկ է, սիրում է պայքարել և ընդամենը մեկ պարտություն ունի: Սակայն, դա չի նշանակում, որ նա կարող է հաղթել ինձ: Ես շատ լավ եմ պատրաստվել և շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ պաշտպանելու իմ գոտին»,-ասել է Դարչինյանը:

Հայ բռնցքամարտիկը խոստովանել է, որ իր հաղթանակը կնվիրի Հայաստանի ու Արցախի անկախության 20-ամյա տարեդարձին:

Ըստ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանի, մարզումները Ծաղկաձորում լավ են ընթանում և արդեն օգոստոսի 20-ից կշարունակվեն Երևանում: «Վիկը շատ ջանադրաբար է մարզվում, նրա համար միևնույն է, թե ով է մրցակիցը, նա միշտ լավ է պատրաստվում: Ֆիզիկապես նա սկսել է պատրաստվել դեռևս Ավստրալիայում: Այժմ Ծաղկաձորում սպարինգներ ենք անցկացնում, իսկ Երևանում ուշադրությունը կկենտրոնացնենք տեխնիկատակտիկական վարժությունների վրա»:

Դարչինյանի ու Մբամբայի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այդ օրը ռինգ դուրս կգան նաև Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը և Հովհաննես Ժամկոչյանը, իսկ կանանցից՝ Ագնեսա Բոժան Լատվիայից: Շոուն կսկսվի տեղի ժամանակով ժամը 19:00-ին, տոմսերն արդեն վաճառվում են:

5  11.08.11 - Վիկ Դարչինյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---