Վիկ Դարչինյան. Էվանս Մբամբան կմտնի պատմության մեջ, բայց միայն իր պարտությամբ

Վիկ Դարչինյան. Էվանս Մբամբան կմտնի պատմության մեջ, բայց միայն իր պարտությամբ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին Երևանում կայացել է Վիկ Դարչինյանի (Հայաստան) և Էվանս Մբամբայի (ՀԱՀ) մամլո ասուլիսը, որոնց մենամարտը կայանալու է սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Մբամբայի խոսքով, նա վաղուց էր ցանկանում մենամարտել Դարչինյանի հետ, և վերջապես, նրա երազանքն իրականանալու է: Բռնցքամարտիկները պետք է հանդիպեին դեռ 2009-ին, խաղարկվելու էր WBC վարկածով գոտին, բայց այդ հանդիպումը չի կայացել: «Ես երկու տարի սպասել եմ այդ մենամարտին: Մենամարտին շատ լավ եմ պատրաստվել և ցանկանում եմ մտնել բռնցքամարտի պատմության մեջ»,- խոստովանել է նա:

Հայ բռնցքամարտիկն իր հերթին նշել է, որ Մբամբան կմտնի պատմության մեջ, բայց իր պարտությամբ: «Եթե նա մարզվել է 8 շաբաթ, ապա ես պատրաստվել եմ այս մենամարտին 16 շաբաթ: Ես հիանալի մարզավիճակում եմ և պատրաստ եմ հերթական անգամ ցույց տալ իմ ուժը: Կարծում եմ, որ շոուն հիանալի կլինի»,- ասել է Դարչինյանը: Նրա խոսքով, նա ուրախ է, որ իր բոլոր մրցակիցները պատրաստվում են իր դեմ մենամարտին շատ լուրջ. «Ես իմ բոլոր մարտերն անցկացրել եմ հայրենիքից դուրս, և դա ինձ չի խանգարել հաղթել: Ինձ համար կարևոր չէ, թե որքան ուժեղ է մրցակիցը, ամեն դեպքում ես նրան նոկաուտի կենթարկեմ»:

Բռնցքամարտիկները կկշռվեն սեպտեմբերի 2-ին:

6  01.09.11 - Վիկ Դարչինյանի ու Էվանս Մբամբայի մամլո-ասուլիսը
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---