Մբամբայի մարզիչը վստահ է, որ իրենք կխլեն չեմպիոնի գոտին Դարչինյանից 1 սեպտեմբերի 2011 - 15:45 AMT PanARMENIAN.Net - IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի ու WBC արծաթե գոտու տիտղոսակիր Էվանս Մբամբայի մենամարտից առաջ Երևանում կայացած մամլո ասուլիսում Մբամբայի մարզիչ և մենեջեր Նիկոլյա Դուրանդը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ նշելով, որ իր թիմն ուրախ է գտնվել Հայաստանում: «8 շաբաթ մենք մարզվեցինք, և սեպտեմբերի 3-ին գեղեցիկ մենամարտ ցույց կտանք երկրպագուներին: Վիկը շատ խիզախ բռնցքամարտիկ է, սակայն չեմպիոնի գոտին մենք մեր հետ կտանենք: Մեզ համար կարևոր չէ, որ մենամարտը Հայաստանում է անցնելու և Վիկը շատ երկրպագուներ ունի, մենք պատրաստ ենք հանդիպման»,-ասել է Դուրանդը: Իր հերթին Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասսերը նշել է, որ իրենք դժվարությամբ կարողացան կազմակերպել մենամարտը Հայաստանում: «Բոլորը գիտեն, որ մրցակիցները վախենում են Վիկից, մեզ համար դժվար էր այս մենամարտի մասնակցի գտնել: Մբամբան շատ ուժեղ բռնցքամարտիկ է, մենք մտադիր էինք նրա հետ մենամարտ կազմակերպել դեռ 2 տարի առաջ, սակայն, չստացվեց»,-ասել է նա: Բռնցքամարտի երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Վիկ Դարչինյան-Էվանս Մբամբա մենամարտը գլխավորը կլինի: Մինչ այդ տեղի կունենա 4-ռաունդանոց մենամարտ մինչև 55,5կգ քաշային կարգում՝ Ազատ Հովհաննիսյան (Հայաստան)-Սերգեյ Պասիմով (Լատվիա), 8-ռաունդանոց՝ Գաբրիել Տոլմաջյան և Եվգենի Ֆյոդորով (Էստոնիա, 59 կգ ք/կ) և Հովհաննես Ժամկոչյան-Միխայիլ Գոգոնաշվիլի (Վրաստան, 60կգ ք/կ), նա Երևան կժամանի սեպտեմբերի 1-ին: Նախատեսված էր նաև մենամարտ կանանց մինչև 55 կգ քաշային կարգում՝ Ագնեսսա Բոժան հանդիպելու էր Մարինա Սախարովայի (Ֆրանսիա) հետ, սակայն մրցակիցը հավանաբար չի ժամանի: Մենամարտը կհսկեն Իտալիայից, Ավստրալիայից ու Անգլիայից հրավիրված մրցավարները: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |