Վարդան Մինասյան. Ռոման Բերեզովսկուն հեռացնելը դարձավ Իռլանդիայի հավաքականին պարտվելու պատճառը

Վարդան Մինասյան. Ռոման Բերեզովսկուն հեռացնելը դարձավ Իռլանդիայի հավաքականին պարտվելու պատճառը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ հենց Ռոման Բերեզովսկու հեռացումը պատճառ է դարձել Իռլանդիայի հավաքականին պարտվելու համար:

«Մինչև Բերեզովսկուն հեռացնելը մեր տղաներն այնպես էին խաղում, ինչպես մենք էինք պլանավորել: Առաջին 25 րոպեն մենք հսկայական առավելություն ունեինք գնդակին տիրապետելու առումով, բայց այդ կարմիր քարտն ամեն ինչ փոխեց»,- Մինասյանի խոսքերը հաղորդում է lifesports.ru-ն:

Մարզիչը նշել է, որ կարևոր չէ, թե խաղացել է արդյոք Բերեզովսկին ձեռքով, քանի որ ակնհայտ է, որ մինչ այդ եղել է ձեռքով խաղ Իռլանդիայի հավաքականի հարձակվողի կողմից. «Չեմ կարծում, որ վերախաղարկում կլինի: Բայց ամեն դեպքում այս թեմայով մեծ արձագանք կլինի, որն արդեն ինչ-որ բան արժե»,- նշել է նա:

ՈՒԵՖԱ-ն պատրաստ է քննարկել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նամակը, որը պահանջել է հետաքննություն անցկացնել խաղի մրցավարական սխալների առիթով:

21  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---