UEFA-ն հրաժարվել է չեղյալ համարել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը

UEFA-ն հրաժարվել է չեղյալ համարել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը

PanARMENIAN.Net - Facebook-ի իր էջում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գրել է, որ UEFA-ն հրաժարվել է չեղյալ համարել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը, որը նա ստացել է հոկտեմբերի 11-ին Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ։

Այսպիսով, Բերեզովսկին բաց կթողնի հավաքականի մեկ պաշտոնական հանդիպում։

Ավելի վաղ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր UEFA՝ խնդրելով վերանայել Հայաստան-Իռլանդիա խաղի մրցավար Իտուրալդո Գոնսալեսի որոշումը, որը հանդիպման 26-րդ րոպեին հեռացրել էր Բերեզովսկուն տուգանայինի սահմաններից դուրս ձեռքով խաղալու համար, սակայն գնդակը դիպել էր դարպասապահի կրծքին։

21  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
15  07.10.11 - Երկրպագուները նշում են Հայաստանի հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ Եվրո-2012 ընտրական փուլում
21  Ազգային հավաքականի դեմքերը
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---