Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ԵԱ ընտրական փուլի առաջին խաղում հաղթեց Սլովակիային

Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ԵԱ ընտրական փուլի առաջին խաղում հաղթեց Սլովակիային

PanARMENIAN.Net - Հայաստանի և Սլովակիայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականների երկրորդ խաղակեսը մեկնարկեց Վարազդատ Ավետիսյանի սաների հաղթական հաշվով: Առաջին խաղակեսում երկու անգամ աչքի ընկավ Հովհաննես Հովհաննիսյանը:

Հայ ֆուտբոլիստները շարունակեցին վստահ տիրապետել գնդակին: Հայաստանի հավաքականը չկարողացավ իրացնել իր պահերը և 71-րդ րոպեին հաջողությունը ժպտաց սլովակներին: Մեծ հեռավորությունից Ալբերտ Օհանյանի դարպասը գրավեց Յակուբ Վոյտուշը: Չնայած դրան, Հայաստանի հավաքականը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝2:1:

10-րդ խմբում Հունաստանի հավաքականը 10:0 հաշվով հաղթեց Անդորրային: Հունաստանն ու Հայաստանը 3-ական միավոր ունեն և գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը:

Հոկտեմբերի 23-ին Սլովակիան կխաղա Անդորրայի հետ, Հայաստանը՝ Հունաստանի: Ընտրական փուլի վերջին օրը տեղի կունենան Հունաստան-Սլովակիա, Անդորրա-Հայաստան խաղերը: Խաղերը տեղի կունենան հանրապետական մարզադաշտում: ԵԱ ընտրական փուլի 10-րդ խաղերը տեղի են ունենում Երևանում հոկտեմբերի 21-26-ը: Հաջորդ փուլ դուրս կգա միայն խմբում առաջին տեղը զբաղեցրած հավաքականը:

18  21.10.11 - Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Սլովակիա հանդիպումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---