Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի մարզիչը խոստովանել է, որ ավելին էր սպասում իր սաներից 21 հոկտեմբերի 2011 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը Սլովակիայի հանդեպ 2:1 հաշվով հաղթանակից հետո Եվրոպայի ընտրական փուլում ասել է, որ ավելին էր սպասում իր սաներից: «Մրցակիցը շատ լավ էր խաղում և թույլ չէր տալիս մեզ ազատ գործել, սակայն, բարեբախտաբար, մեզ հաջողվեց հաղթել: Սակայն, մենք դեռ շատ անելիք ունենք: Հունաստանի հետ խաղում հոկտեմբերի 23-ին կաշխատենք ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար»,-ասել է Ավետիսյանը: Ըստ Սլովակիայի հավաքականի մարզիչ Պտեր Գերգեյի, խաղի սկզբում նրանք գոլ խփելու մի քանի հնարավորություն ունեցան, սակայն իրացնել չկարողացան: «Երբ Հայաստանը գոլեր խփեց, մեր հաղթանակի հնարավորությունը նվազեց: Արդեն երկրորդ խաղակեսում մենք ցանկանում էինք առնվազն 2 գնդակ խփել, իմ սաներն ամեն ինչ արեցին դրա համար, ես գոհ եմ նրանցից: Կարծում եմ, ոչ ոքին այս խաղում լավագույն արդյունքը կլիներ»,-ասել է մարզիչը: Գերգեյն ասել է, որ իրենց նպատակն է դուրս գալ Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |