Թալիշի երեխաներըԳյուղի, կարոտի, վերադարձի, երազանքների, պատերազմի մասին 1 հունիսի 2016 Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ Թալիշ գյուղի երեխաները դիմավորում են իրենց հայրական տներից հեռու՝ Չարենցավանում: Ադրբեջանի ռազմաշունչ լկտիությունըԲաքուն լսեց Կասպրշիկին և ճիշտ հակառակն արեց 26 մարտի 2016 Տարիներ շարունակ միջազգային միջնորդների լռությունը խրախուսում է Բաքվին մշտապես դիմել դիվերսիաների և սադրանքների: Ադրբեջանցիները ոչ միայն շարունակում են գնդակոծել հայկական դիրքերն ու բնակավայրերը, այլ նաև գնալով ավելի ծանր զենք են կիրառում` ինքնաձիգերից հասնելով տանկերի ու հրթիռային կայանքների: Ադրբեջանցի «շամանների» անիմաստ պարերըԲաքուն այդպես էլ դասեր չքաղեց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից այլ հարթակ տեղափոխելու բազմամյա անիմաստ փորձերից: 5 փետրվարի 2016 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակ առ ժամանակ հանկարծ սկսում է դժգոհել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից` ի դեմս համանախագներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի: Դժգոհության նոպաների արանքում Ադրբեջանի նախագահը միանգամայն նորմալ է շփվում միջնորդների հետ, համենայնդեպս, առերևույթ այդպես է` չի բոյկոտում բանակցությունները, չի մերժում հանդիպման հրավերները: Միջազգային հանրության «մտահոգված հոգոցները» և ադրբեջանական ականանետերն ու հաուբիցներըՀայկական կողմը, հերթական անգամ հասկանալով, որ պետք չէ հույսը դնել միջնորդների ու տերությունների վրա, հայտարարել է, որ ինքը կստիպի լռեցնել ադրբեջանցիներին 28 սեպտեմբերի 2015 Որքան շատ են լռում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ շահագրգռված տերությունները, միջազգային կազմակերպությունները, միջնորդներն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնքան ավելի շատ է վերահսկողությունից դուրս գալիս Ադրբեջանը` ջանալով իրավիճակը հակամարտության գոտում հասցնել լիարժեք պատերազմի: Արցախում է Լյուբով Կազարնովսկայան. Բաքվում նեղացել են՝ երգչուհին անտարբեր է նրանց «սև ցուցակի» հանդեպԾիծաղելի է, որ ադրբեջանական կողմը դեռ շարունակում է զարմանալ՝ Արցախ այցելած, այցելող կամ այցելել պատրաստվողներին իրոք չի հետաքրքրում Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը» 2 հուլիսի 2015 Այս օրերին Լեռնային Ղարաբաղում է օպերային հայտնի երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: Նա վարպետության դասեր է անցկացնում Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ու պատրաստվում երգչախմբի հետ լսումներ կազմակերպել: The Times of Oman. Թուրքիայի հեղինակությունը կվերականգնի պատասխանատվությունն ընդունելուց հետոԹուրքիայի համար իր հեղինակությունը վերականգնող լավագույն տարբերակն անցյալի վայրագությունների համար ճշմարտությունն ու պատասխանատվությունն ընդունելն է 4 մայիսի 2015 The Times of Oman-ը հրապարակել է ամերիկացի իրավապաշտպան Արյեհ Նայերի հոդվածը, որում հեղինակը սեփական պատմությանն առերեսվելու քաջություն ունեցող երկրների օրինակներ է բերում և կոչ անում Թուրքիային նույնն անել: Բիրմինհեմի համալսարանը երկու օրով դարձել էր Հարավային Կովկասի և Արցախի շուրջ քննարկումների հարթակԲիրմինհեմի համալսարանը հեղինակավոր և բաց հարթակ է բոլոր նրանց համար, ով ասելիք ունի 2 դեկտեմբերի 2014 2014-ի նոյեմբերի 26-ին հեղինակավոր ուսումնական հաստատությունում՝ Բիրմինհեմի համալսարանում կլոր սեղան տեղի ունեցավ՝ նվիրված ղարաբաղյան հակամարտությանը, իսկ նոյեմբերի 27-ին սեմինար՝ նվիրված հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին, որը վարում էր ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովը: Մինչդեռ, որոշ հայկական ԶԼՄ-ներ շտապեցին դատապարտել Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված կլոր սեղանի անցկացումը: Կազմակերպիչների հասցեին կաշառված լինելու մեղադրանքներ հնչեցին…Բրիտանական համալսարանի շուրջ սկանդալի մասին իր կարծիքը հայտնեց նաև Դենիս Դվորնիկովը: Ինչպես պատրաստել ժենգյալով հացԲաղադրատոմսն ու պատրաստման եղանակը 20 նոյեմբերի 2014 Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է. դա ժենգյալով, այսինքն՝ ամենատարբեր կանաչիներով լցոնված հաց է։ ԼՂՀ-ից բացի այն ոչ պակաս հայտնի է նաև Կապանում և Գորիսում: Տարբեր շրջաններում ու բաղադրատոմսերում 10-ից 20 տեսակի կանաչի են օգտագործում: Որոշ շրջաններում ուտեստը նաև պինջարով (ադրբեջաներեն «փենջար» բառը թարգմանվում է որպես բանջար) հաց են կոչում, ինչը բացատրվում է հացի մեջ օգտագործվող պինջարով` եղինջով: Իմիջիայլոց, պարսկերենից «ջանգյալ» բառը թարգմանվում է որպես «անտառ», այստեղից է նաև անգլերենում jungle (թարգ.՝ ջունգլի) տարբերակը: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն. Ինչպես են իրավիճակն Արցախում ամեն անգամ վտանգավոր եզրագծի հասցնումԼայնածավալ պատերազմ չկա, բայց խաղաղություն էլ չկա, առավել ևս մշտական գնդակոծությունների պայմաններում 13 նոյեմբերի 2014 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Մի-24 ուղղաթիռի ոչնչացումը 1994-ի հրադադարի կնքումից հետո ամենաաղմկահարույց միջադեպն է:
Սակայն ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանի հասարակությունների համար 1994-ից հետո պատերազմը ոչ թե ավարտվեց, այլ թույլ արտահայտված բնույթ ստացավ: Հայերի, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների համար, ամենօրյա գնդակծությունները խնդիրներ են առաջացնում՝ գյուղացիները չեն կարողանում մշակել հողը, դեռ մի կողմ թողած վտանգված կյանքը: Լայնածավալ պատերազմ չկա, բայց խաղաղություն էլ չկա, առավել ևս մշտական կրակոցների ֆոնին: Բայց համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում են միայն աղմկահարույց դեպքերը, ինչպես խոցված ուղղաթիռինն էր: Մինչդեռ, սադրանքների ինտենսիվությունը, դիվերսիաներն ու գնդակոծությունները գնալով ավելի հաճախակի են դառնում: PanARMENIAN.Net-ը հիշել է հակամարտության վերջին տարիների նշանակալի դրվագներից մի քանիսը: Շոտլանդիան ու Ղարաբաղը. Ինչո՞ւ են Լոնդոնի գործողություններն ավելի կարևոր, քան հանրաքվեի ցանկացած արդյունքԻ տարբերություն ադրբեջանցիների, անգլիացիներն՝ այդ տարօրինակ մարդիկ, չեն հայտարարում թե շոտլանդացիները եկվորներ են, չեն ոչնչացնում շոտլանդացիների մշակույթը 17 սեպտեմբերի 2014 Սեպտեմբերի 18-ին շոտլանդացիները կորոշեն Մեծ Բրիտանիայի ապագան. կմնա՞ տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում, թե կգնա բարդ, բայց այդքան բաղձալի անկախության ճանապարհով: Շոտլանդացիների քվեարկությունից առաջ Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում տարբեր կարծիքներ ու կանխատեսումներ են հնչում այն մասին, թե ինչպես հանրաքվեի արդյունքները կանդրադառնան ղարաբաղյան կարգավորման վրա, արդյո՞ք արդյունքները հաղթաթուղթ կդառնան կողմերից մեկի ձեռքին: | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |