Ուշադրության կենտրոնում
Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը

13:26 AMT  09:26 GMT
Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը, գրում է Haqqin.az-ը։ Վարդանյանն ապրիլին հացադուլ էր հայտարարել, որը տևեց երկու շաբաթից ավելի և որը նա դադարեցրեց հարազատների հորդորով։ Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է Նոբելյան խաղաղության մրցանակի։ Բաքվի բանտերում գտնվող Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետները ևս երկարացվել են 5 ամսով։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։
Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու
Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ
Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից.  Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է
Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում
ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի
ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին
---