1 Սերգեյ Բոնդարենկո. Արարատ-73. 1973-ը հոյակապ տարի էր` ամուսնացա և 2 մրցանակ նվաճեցի «Արարատի» հետ17 հունիսի 2013 Հետաքրքիր, ուրախ, կատակասեր ու բարեհամբույր. այսպիսին է «Արարատի» կենտրոնական կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն: Նա շատ երիտասարդ տարիքում է դարձել «Արարատի» խաղացող, մասնակցել է թիմի գրեթե բոլոր խաղերին և 1973-ին էլ իր ներդրումն ունեցել նվաճված մեդալներում: Բոնդարենկոն այժմ ապրում է ԱՄՆ-ում, սակայն տարածությունը չխանգարեց, որպեսզի նա հաճույքով պատասխանի PanARMENIAN.Net-ի հարցերին: Մենք կրկին առաջարկում ենք ձեզ հետ գնալ դեպի 1973 թվականի վերջ ու տեսնել, թե ինչ հետաքրքիր դեպքեր կպատմի Բոնդարենկոն իր և թիմի մասին: Նորայր Մեսրոպյան. «Արարատ-73». Քիչ է պատահում, որ ֆուտբոլային թիմն այսպիսի խանդավառություն առաջացնի 3 հունիսի 2013 Դժվար է գտնել մի հայի, որը լսած չլինի «Արարատի» մասին: 40 տարիների ընթացքում այս թիմին շարունակել են սիրել, հպարտանալ 1973 թվականին մեծ հաղթանակները կերտած ֆուտբոլիստներով: Հենց նրանք են, որ ֆուտբոլը Հայաստանում և ԽՍՀՄ-ում բարձրացրին մի նոր մակարդակի վրա ու հավերժացան «Արարատ-73» անունով: Մենք էլ մտովի տեղափոխվում ենք հեռավոր 1973 թվական ու խոսում թիմի անփոխարինելի ձախ պաշտպան Նորայր Մեսրոպյանի հետ: Նիկոլայ Ղազարյան. Գավաթի եզրափակչից առաջ խաբեցի տղաներին, թե լավ երազ եմ տեսել20 մայիսի 2013 PanARMENIAN.Net-ը մեծ ուրախությամբ, սիրով ու ոգևորությամբ զրուցել է «Արարատ-73»-ի բոլոր ֆուտբոլիստների հետ: Այդ անմիջական մարդիկ այնքան մեծ ոգևորությամբ ու կենդանի ներկայացրին իրենց կերտած պատմությունը, որ անկախ մեզանից` մենք էլ 40 տարի հետ գնացինք ու հայտնվեցինք 1973 թվականում: Սիրելի ընթերցողներ, դուք էլ մեզ հետ միասին եկեք նստենք ժամանակի մեքենան և պատկերացրեք, որ հիմա ամենևին էլ 2013-ը չէ, այլ 1973-ը:
Իսկ մեր առաջին զրուցակիցը «Արարատի» ձախ հարձակվող, անսահման արագ, ամենահաս կամ, պարզապես, թիմի կատակասեր, ուրախություն և բարձր տրամադրություն ապահովող Նիկոլայ Ղազարյանն է: 1 |