Հայկական դրամի պատմությունից. XIX դարում Հայաստանում սկսվեցին թղթադրամներ շրջանառվել

Հայկական դրամի պատմությունից. XIX դարում Հայաստանում սկսվեցին թղթադրամներ շրջանառվել

22 հոկտեմբերի 2013 - 18:27 AMT  14:27 GMT
XIX դարասկզբին Հայաստանի արևելյան մասն ընդգրկվում է Ռուսական կայսրության կազմում և շրջանառության մեջ են դրվում Ռուսական կայսրության դրամանիշերը: Առաջին անգամ Հայաստանում շրջանառվում են թղթե դրամանիշեր: Մոտ 100 տարի՝ մինչև 1917 թվականը, շրջանառության մեջ էին Ռուսաստանի կայսերական, այդ թվում Ալեքսանդր Առաջինի, Նիկոլայ Առաջինի, Ալեքսանդր Երկրորդի, Ալեքսանդր Երրորդի և Նիկոլայ Երկրորդի թղթադրամները:
Հայկական մետաղադրամների պատմությունից. Պարսիկ տիրակալների օրոք հատվել են նաև Իրվանի (Երևանի) քաղաքային մետաղադրամներ

Հայկական մետաղադրամների պատմությունից. Պարսիկ տիրակալների օրոք հատվել են նաև Իրվանի (Երևանի) քաղաքային մետաղադրամներ

18 հոկտեմբերի 2013 - 17:12 AMT  13:12 GMT
Հայաստանում մոնղոլ տիրակալներ Հուլավույանների տիրապետությունից հետո երկար ժամանակով իշխանությունն անցավ տարբեր մահմեդական տոհմերին: Հուլավույաններին փոխարինելու եկած տոհմերից մեկը Ջելաիրյաններինն էր: Ըստ որոշ տվյալների, Ջելաիրյանները սերում էին մոնղոլական տոհմերից, որոնք եկել էին Հուլավույանների հետ: Նրանց իշխանությունը տևեց մինչև XV դարի 30-ական թվականները: Լենկթեմուրի գլխավորած հրոսակներն ավերեցին ու թալանեցին Հայաստանի տարածքը: Թեմուրականների ցեղը հավակնում էր, որ սերում է Չինգիս խանից, դա վերջին խոշոր մոնղոլական տոհմն էր, որը սերում էր տափաստանային քոչվորներից: Նվաճողների դաժանությունը սահման չուներ:
Հայկական մետաղադրամների պատմությունից.

Հայկական մետաղադրամների պատմությունից.

16 հոկտեմբերի 2013 - 15:28 AMT  11:28 GMT
14-րդ դարի վերջին քառորդից, երբ Կիլիկյան թագավորությունը նվաճեցին եգիպտացի մամլուքները, հայկական դրամների հատումը երկարատև ժամանակով ընդհատվեց
Հայկական մետաղադրամների պատմությունից. Հայերեն գրությամբ առաջին հայտնի մետաղադրամը

Հայկական մետաղադրամների պատմությունից. Հայերեն գրությամբ առաջին հայտնի մետաղադրամը

11 հոկտեմբերի 2013 - 15:27 AMT  11:27 GMT
Օգտվելով առիթից, երբ 9-րդ դարի վերջում Արաբական խալիֆայության կենտրոնական իշխանությունը թուլանում է, Հայաստանում հաստատվում է Բագրատունիների նոր արքայատոհմը (885-1045 թթ.): Բագրատունիների տիրակալները նոր մայրաքաղաք են հռչակում Անին: Այդ շրջանում Հայաստանում զարգանում է մշակույթը, ընդլայնվում է առևտուրը, ինտենսիվ զարգանում են արհեստները, արվեստը, ճարտարապետությունը:
Հայկական մետաղադրամների պատմությունից. Սասանյանների դրախմաները, Դվինում թողարկված արաբական մետաղադրամներն ու Օմայանների եզակի դինարը

Հայկական մետաղադրամների պատմությունից. Սասանյանների դրախմաները, Դվինում թողարկված արաբական մետաղադրամներն ու Օմայանների եզակի դինարը

8 հոկտեմբերի 2013 - 14:13 AMT  10:13 GMT
III դարի առաջին կեսում Պարթևական թագավորության անկումից հետո իշխանության է գալիս Սասանյանների նոր տոհմը: Սասանյանների մետաղադրամները լայն շրջանառություն են ունեցել Հայաստանի տարածքում: Դրանք շատ հետաքրքիր են և, ի տարբերություն պարթևական դրամների, իրենցից ներկայացնում են միանգամայն նոր դրամի տիպ՝ թե պատկերագրությամբ, թե ձևավորմամբ, թե ոճով և թե չափսերով:
Հայկական մետաղադրամների պատմությունից. Հին Հռոմում հատվում էին նաև Հայաստանին նվիրված մետաղադրամներ

Հայկական մետաղադրամների պատմությունից. Հին Հռոմում հատվում էին նաև Հայաստանին նվիրված մետաղադրամներ

4 հոկտեմբերի 2013 - 15:29 AMT  11:29 GMT
Արտաշեսյանների արքայատոհմի անկումից հետո Հայաստանում բավականին ծանր իրավիճակ էր՝ երկիրը կռվախնձոր դարձավ Հռոմի ու Պարթևստանի միջև: Երկու պետությունների միջև կնքված համաձայնությամբ, Հայաստանում նոր արքայատոհմ հաստատվեց՝ հայոց գահին բարձրացավ պարթևական Արշակունիների արքայական տան ներկայացուցիչը: Արշակունիները գահակալեցին Հայաստանում 66 - 428 թթ.:
Հայկական մետաղադրամների պատմությունից.  Հին հայկական մետաղադրամները սահմաններ չէին ճանաչում

Հայկական մետաղադրամների պատմությունից. Հին հայկական մետաղադրամները սահմաններ չէին ճանաչում

1 հոկտեմբերի 2013 - 14:42 AMT  10:42 GMT
Անտիկ դարաշրջանում, հենց որ տիրակալը գահ էր բարձրանում, առաջին հերթին ձեռնամուխ էր լինում իր դիմապատկերով մետաղադրամների հատմանը: Հաշվի առնելով այդ ժամանակաշրջանի հաղորդակցության հնարավորությունները, դրամահատումը հսկայական քարոզչական դեր էր կատարում՝ նպաստելով տիրակալի ճանաչմանն ու մեծարմանը:
Հայկական մետաղադրամների պատմությունից. Ամենահին մետաղադրամները Հայաստանից

Հայկական մետաղադրամների պատմությունից. Ամենահին մետաղադրամները Հայաստանից

24 սեպտեմբերի 2013 - 16:01 AMT  12:01 GMT
Հայկական մետաղադրամների պատմությունը հարուստ է, բազմազան ու հետաքրքիր: Կարելի է վստահորեն ասել, որ կան քիչ ազգեր, որոնք ունեն այդքան հին դրամահատության պատմություն: Հատկանշական է, որ իր աշխարհագրական դիրքով պատմական Հայաստանը գտնվում էր այն տարածքի անմիջական հարևանությամբ, որտեղ անտիկ աշխարհում առաջին անգամ հատվել են մետաղադրամներ:
PanARMENIAN.Net-ի «Հայկական մետաղադրամների պատմությունը` մ.թ.ա III դարից» նոր նախագիծը՝ նվիրված դրամի 20-ամյակին

PanARMENIAN.Net-ի «Հայկական մետաղադրամների պատմությունը` մ.թ.ա III դարից» նոր նախագիծը՝ նվիրված դրամի 20-ամյակին

24 սեպտեմբերի 2013 - 10:58 AMT  06:58 GMT
Նոյեմբերի 22-ին կնշվի Հայաստանի ազգային արժույթի՝ դրամի, 20-ամյակը
---