13  05.06.12 - Հայաստան-Ղազախստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը

Ղազախստանի մարզիչ. Հայերի հաղթանակն արդարացված էր, ու ես շնորհավորում եմ ձեզ

Ղազախստանի մարզիչ. Հայերի հաղթանակն արդարացված էր, ու ես շնորհավորում եմ ձեզ

PanARMENIAN.Net - Հայաստանի հաղթանակից հետո (3:0) Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բերանեկը խոստովանեց, որ իրենք գիտեին, որ հայկական թիմը լավ աճ է գրանցել և ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ավելի բարձր տեղ է գրավում, քան իրենք: «Մենք գոլ բաց թողեցինք և այլևս չկարողացանք վերականգնվել ու շատ գրոհներ ստեղծել: Առաջին կեսում մենք էլ հնարավորություն ունեինք, բայց մեր տղաներն այսպիսի ոճով խաղին սովոր չէին ու չկարողացան գոլի հեղինակ դառնալ»,- ասաց մարզիչը: Նա ավելացրեց, որ խաղն իրենց մոտ չստացվեց, հայերը լավ կոմբինացիաներ էին անում և տիրում էին խաղի նախաձեռնությանը. «Այս հաղթանակն արդարացված էր, ու ես շնորհավորում եմ հայերին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---