ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍԵԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 3 սեպտեմբերի 2004 - 23:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերը հատուկ գործողություններ են սկսել Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցում ահաբեկիչների կողմից պատանդ վերցվածներին ազատելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ուտրո» էլէկտրոնային թերթը, ամեն ինչ սկսվել է նրանից, որ պայմանավորվածություն էր ձեռքբերվել զոհվածների դիակները հանձնելու մասին: Այդ կապակցությամբ շենքին մոտեցրել են մեքենա, ինչից գրոհայինները որոշել են օգտվել շրջափակումից դուրս գալու համար: Ինչպես հաղորդել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, դպրոցականների մի խմբի հաջողվել է դուրս պրծնել զավթված դպրոցից: Հնարավոր է, դա էլ լուրջ փոխհրաձգության պատաճառ է հանդիսացել: Արդեն կան սպանվածներ եւ վիրավորներ: Անվտանգության ծառայության աշխատակիցները էվակուացնում են հարազատներին եւ լրագրողներին: Հիշեցնենք, որ ահաբեկիչների կողմից շենքում պահվող պատանդների մեջ կա հինգ հայ, որից մեկը առաջին դասարանցի է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |