ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՆԱԽԱԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին կայացել է Հայաստանի եւ Էստոնիայի նախագահների առանձնազրույցը: Քոչարյանը եւ Ռյույտելը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ դրանց զարգացման հեռանակրներին վերաբերող հարցեր: Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածարջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Առնոլդ Ռյույտելի խոսքերով, Էստոնիան ողջունել է Հարավային Կովկասի երկրների ընդգրկումը ԵՄ «Ընդլայնված Եվրոպա.նոր հարեւաններ» ծրագրում եւ մեծ ուշադրություն է դարձնում հարաբերությունների զարգացմանը հարվակովկասյան երկրների հետ: Երկու նախագահների հանդիպումից հետո տեղի են ունեցել բանակցություններ ընդլայնված կազմով:

Նույն օրը մեկնարկել է նաեւ հայ-էստոնական գործարար համաժողովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---