ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 50 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ «ՄԵԼԱՆԺ» ՏԻՊԻ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունն ու ԵԱՀԿ-ն տրամադրել են Հայաստանին 50 հազար եվրո «մելանժ» տիպի հրթիռային վառելիքի բաղադրիչների ոչնչացման համար, հայտնել են Երեւանում Գերմանիայի դեսպանատանը:Գումարը բավարար է ծախսերի մեկ երրորդը ծածկելու համար, որոնք նախատեսված են տեխնիկական նախապատրաստական միջոցառումների համար: Գերմանիան 15 հազար եվրո գումարով մասնակցություն է ունեցել ծրագրի դեռեւս առաջին փուլում տարվող նախապատրաստական աշխատանքներին: Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Փայչը այս առիթով հայտնել է իր գոհունակությունը, որ Գերմանիայի կառավարությունը օգնում է հրթիռային վառելիքի բաղադրիչների ոչնչացմանը հանուն բնապահպանական նպատակների: «Գերմանիան մեծ փորձ ունի զինամթերքների հեռացման ասպարեզում եւ այդ փորձը սիրով կիսում է ԱՊՀ շահագրգիռ երկրների հետ», -հայտարարել է նա: Նշենք, որ դեռեւս խորհրդային ժամանակներից Հայաստանում մնացել է 872 տոննա հրթիռային վառելիքի բաղադրիչներ:






 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---