ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻՈՆ -ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՓՈՐՁԵԼ Է ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԹԻԿՈՒՆՔ 9 մարտի 2005 - 07:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 7-ին, ժամը 11:00-ին ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբը ԼՂՀ Պաշտպանության բանակի թիկունք ներթափանցելու փորձ է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արեւելյան տեղամասում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտ, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Մարտական հերթապահություն իրականացնող ղարաբաղյան զինված ուժերի զինծառայողները կասեցրել են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի գործողությունները եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրա վնասազերծման համար: Սկսված փոխհրաձգության արդյունքում հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Ղարաբաղյան կողմում կորուստներ չկան: Ադրբեջանական կողմը շարունակում է ձեռնարկել գործողություններ, որոնք նպատակաուղղված են սահմանազատման գծում իրավիճակի ապակայունացմանը ԼՂՀ զինված ուժերի թիկունքում դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերի միջոցով, ինչպես նաեւ սեփական պահակակետերը մոտեցնելով ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնագծին: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերթական անգամ նախազգուշացնում է, որ այսուհետեւ էլ վճռականորեն կկասեցվի ադրբեջանական կողմի ամեն մի գործողություն, որն սպառնում է ԼՂՀ անվտանգությանն ու հղի է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն ադրբեջանական կողմին կոչ է անում անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ չվտանգել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |