ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ, ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել միայն խաղաղ, բանակցային միջոցներով եւ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Այդ մասին «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը: «Իսկ եթե որեւէ մեկը դա ավելի կոնկրետ իմանար, արժեր նրան ուշադիր լսել եւ ծանրութեթեւ անել, թե որքանով է դա իրականանալի եւ ինչ խոչընդոտներ է պետք հաղթահարել դրա համար»,-նշել է նա: Ռուս դիվանագետի խոսքերով, իր կողմից նա բազմիցս անգամ է ներկայացրել մամուլում համեստ այլընտրանքային սխեմա (հակամարտության դեռեւս ոչ վերջնական կարգավորման, այլ որպես ելք ներկայիս փակուղուց դեպի առավել արդյունավետ բանակցություններ)` ղարաբաղյան կարգավորման «ապահովական պլան»: Պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավոր տարբերակը, որը չեն վերանայվի հայերն ու ադրբեջանցիները ստիպված չեն լինի նորից զենքի դիմել, ընդհանուր ասպեկտներով ներկայացնելու խնդրանքին` Վլադիմիր Կազիմիրովը ասել է. «Սկսեմ նրանից, ինչ կարող է միամիտ թվալ: «Բոլոր կողմերը պետք է, որպես հիմնական վիճահարույց հիմնահարց, ճանաչեն Լեռնային Ղարաբաղը (եւ սուբյեկտ, եւ օբյեկտ) եւ հնարավորինս միաժամանակ խիզախեն հայերի եւ ադրբեջանցիների պատմական հաշտեցման կուրս հռչակել: Դրանից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ, առանց որեւէ առավելության կամ բացառության: Մանրամասների մասին չխոսեմ: Ես դա անվանում եմ ղարաբաղյան կարգավորման «ապահովական ծրագիր»: Եթե կողմերը համոզվեն, որ նախկին ու ներկայիս ճանապարհները հակամարտության կարգավորմանը չեն հանգեցնում»: Վլադիմիր Կազիմիրովի խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ կազմում աշխատելու տարիներին, համաձայնության չգալու, չզիջելու, խոստացածը չկատարելու ցավով տառապում էին բոլոր կողմերը ե՛ւ ռազմական գործողությունների ժամանակ, ե՛ւ զինադադարից հետո (ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դարձա կրակի դադարեցումից հետո): «Իհարկե` տարբեր չափով: Կողմերից ամենաճկունը Երեւանն էր, հետո` Ստեփանակերտը, ավելի քիչ` Բաքուն: Հայերն էլ դժվար գործընկերներ էին այդ գործընթացում, սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, չէին խախտում պայմանավորվածությունները: Շուշիի եւ Լաչինի անկումից հետո Բաքուն, ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ, հանդես էր գալիս տանուլ տվածը հետ վերադարձնել ցանկացողի դերում, ինչն էլ հանգեցնում էր ադրբեջանական կողմի վայրիվերումներին, սխալներին, կասկածներ էր առաջացնում նրա` բանակցությունների ընդունակ կողմ լինելու հարցում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---