ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 11-ին Բաքվում ընդունել է ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի գծով տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովների (UNESCAP), ինչպես նաեւ Եվրոպայի գծով տնտեսական հանձնաժողովի (UNECE) պատվիրակություններին: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Ի.Ալիեւը ընդգծել է, որ տնտեսական գործընթացը, ինչպես նաեւ հասարակական քաղաքական կայունությունը երկրում բարենպաստ ազդեցություն են գործում տարածաշրջանի ընդհանուր զարգացման վրա: Նա ափսոսանք է հայնտել այն առնչությամբ, որ «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների 20 տոկոսի գրավումը» լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանային զարգացման համար: Այդ հակամարտության շարունակությունը ընդհանուր առմամբ մեծ խոչընդոտ է տարածաշրջանային անվտանգության, տնտեսական գործընթացների առաջընթացի համար, ասել է Ի.Ալիեւը եւ նշել է միջազգային կազմակերպությունների կողմից այդ հակամարտության հանդեպ ուշադրության ավելացման անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---