ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԱՄՆ-ԻՑ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՎ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը խորհուրդ է տալիս «Ադրբեջանի գրավյալ տարածքներում» աշխատած փաստահավաք խմբի զեկույցի հրապարակումից հետո ամբողջությամբ ծանոթանալ դրա բովանդակությանը, հաղորդում է «ԱզերԹաջ» գործակալությունը: «Մարդիկ պետք է հասկանան, որ ԵԱՀԿ առաքելության նախապատրաստած զեկույցը նպատակ ունի հասնել բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Դա են ցանկանում նաեւ Մինսկի խմբի համանախագահները եւ ԱՄՆ կառավարությունը»,-նշել է նա: Սթիվեն Մանը, չմեկնաբանելով զեկույցը, որը կհրապարակվի Վիեննայում եկող հինգշաբթի օրը կայանալիք ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, հայտարարել է, թե մինչ այդ նա չէր ցանկանա որեւէ եզրակացություն անել: Սակայն նա նշել է, որ հավատում է, որ «իրենց կողմից պատրաստված փաստաթուղթը ճշգրիտ է եւ մանրակրկիտ, մասնագիտորեն բացահայտում է հարցը: Էմիլի Խարբերի ղեկավարած մասնագետների խումբը բարձր մակարդակի աշխատանք է կատարել: Դեսպան Մանը, որը մասնակցում էր մարտի 10-ին Վաշինգտոնում կայացած քննարկումներին «Կասպիական գազը եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը» թեմայով, գոհունակություն է հայտնել ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքով: Սթիվեն Մանը, որը նաեւ Պետդեպարտամենտի խորհրդականն է Կասպիի ավազանի էներգետիկ դիվանագիտության գծով, ասում է, որ նրա ժամանակի մեծ մասը խլում է ղարաբաղի հարցը: «Ուրախալի է, որ ես միշտ զբաղված եմ: Դա նշանակում է, որ կողմերի միջեւ բանակցությունների ցիկլը շարունակվում է»,-ավելացրել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---