ՎՐԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 60 ՄՎՏ12 մարտի 2005 - 08:56 AMT PanARMENIAN.Net - ԻնգուրիՀԷԿ-ի բլոկներից մեկի վթարային անջատման արդյունքում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը Թբիլիսիյում կազմել է 50-70 ՄՎտ: Այդ մասին մարտի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի փոխնախարար Ալեկո Խետագուրին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, ավելի վատթար իրավիճակ է ստեղծվել Վրաստանի շրջաններում: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախօրեին շարքից դուրս է եկել ԻնգուրիՀԷԿ-ի տրանսֆորմատորը, վթարային անջատում է տեղի ունեցել կայանի երկու գործող բլոկերում, որի արդյունքում երկրի էներգահամակարգը զրկվել է 400 ՄՎտ էլեկտրաէներգիայից: Խետագուրին նշել է, որ մասնագետներին արդեն հաջողվել է վերականգնել բլոկերից մեկի աշխատանքը, երկրորդի աշխատանքը նախատեսվում է վերականգնել մարտի 15-20: Խետագուրիի խոսքերով, դեֆիցիտի լրացման համար նախատեսվում է 60 ՄՎտ-ով ավելացնել էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից: Հարկավոր է նշել, որ ներկայումս Հայաստանից Վրաստան է առաքվում մինչեւ 200 ՄՎտ: Մասնավորապես, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը Վրաստան է արտահանում օրեկան 500 հազար կՎՏ/Ժ էլեկտրաէներգիա` 1 կՎտ/ժ համար վճարելով 2,5 սենթ: Գնորդ է հանդիսանում «Վրացական միավորված դիստրիբյուտորական էներգաընկերություն» ԲԸ-ն: Բացի այդ, «Թելասի» ընկերությունը էլեկտրաէներգիա է բերում Հայաստանից Վրաստան «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» (ՄԷԿ) եւ «Ալավերդի» ԷՄԳ-ի միջոցով: Տվյալ սխեմայով 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արժեքը կազմում է 2,7 սենթ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |