ԱՅՍՕՐ ԲՈՒՆԴԵՍՏԱԳԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ

PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեստագը այսօր կքննարկի «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի բռնագաղթի եւ զանգվածային սպանությունների մասին» բանաձեւը: Ինչպես հաղորդոեւմ են գերմանական ԶԼՄ-ները, փաստաթղթում նշվում է, որ շուրջ 1,2-1,5 մլն հայեր են սպանվել «նախապես պլանավորված բռնագաղթի» ընթացքում, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Բանաձեւը ներկայացվել է Գերմանիայի Քրիստոնյա-ժողովրդավարների CDU/CSU ընդդիմադիր դաշինքի կողմից: Ըստ Berliner Zeitung-ի, այնուամենայնիվ, բանաձեւի երեք էջերում «ցեղասպանություն» տերմինը զգուշորեն շրջանցված է: Խորհրդարանականներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ, հաղորդել է, թե բանաձեւի նպատակը Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցումն է: «Մենք ցանկանում ենք հաշտեցման կամուրջ կապել, այլ ոչ թե փակել դուռը»,-նշել է նա: Իր հերթին, գերմանական Բունդեստագի Եվրոպայի հարցերի հանձնաժողովի նախագահ Մատիաս Վիսմանը հայտարարել է, որ «բաց եւ ազնիվ մոտեցումը հայերի սպանությանը` դա կարեւոր լակմուսի տեստ է Թուրքիայի հանդեպ եվրոպական վստահության համար»: Նրա խոսքերով, «ԵՄ-ի համար չափազանց ռիսկային կլինի ընդունել այնպիսի երկիր, ինչպիսին Թուրքիան է, որն այդչափ լարված հարաբերություններ ունի իր հարեւան Հայաստանի հետ»,-հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---