ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

PanARMENIAN.Net - Նախօրեին Ադրբեջանի խորհրդարանում տեղի է ունեցել Եվրամիության եւ Ադրբեջանի համագործակցության խորհրդարանական կոմիտեի անդամների հանդիպումը Միլի մեջլիսում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Պատգամավոր Ջ.Հասանլին ասել է, թե ղարաբաղյան խնդիրը դեռեւս խորհրդային տարիներից խոչընդոտել է Ադրբեջանի զարգացմանը: «Մեր խնդրանքն է ձեզ, ավելի հստակ ասել, թե ով է ղարաբաղյան հակամարտությունում ագրեսորը եւ ով` ագրեսիայի զոհը»: Խորհրդարանական կոմիտեի համանախագահ Աննա Մարիա Իշլեր Բիգունը ասել է, թե կցանկանար իմանալ ընդդիմության վերաբերմունքը ղարաբաղյան խնդրին: Հասանլին նշել է, որ կան կուսակցություններ, որոնք միանշանակ հանդես են գալիս խնդրի ռազմական լուծման օգտին: Ադրբեջանի Ժողովրդական ճակատի միավորված կուսակցության նախագահ Գուդրետ Հասանգուլիեւը հայտարարել է,թե կողմ է ռազմական տարբերակին: «Իրեն հարգող ոչ մի ազգ, այդ թվում նաեւ ադրբեջանցի ժողովուրդը, չի կարող հաշտվել օկուպացիայի փաստի հետ: Կարող եք չկասկածել, որ ադրբեջանական ժողովուրդը ցանկանում է ռազմական ճանապարհով ազատել իր հողերը: Ադրբեջանը կանի դա ցանկացած գնով»-հայտարարել է Հասանգուլիեւը: Տիկին Բիգունի այն հարցին, թե «ի՞նչ կլինի եթե դուք պարտություն կրեք պատերազմում», Հասանգուլիեւը եւ հայրենակիցների կուսակցության նախագահ Մաիս Սաֆարլին հայտարարել են, որ «Ադրբեջանը ի վիճակի է հաջողությամբ ավատրել պատերազմը»: Վերջում տիկին Բիգունը հայտարարել է.«Իմ դիրքորոշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ անփոփոխ է մնում: Միաժամանակ մենք որպես միջազգային կազմակերպություն կողմ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը, հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, եւ միեւնույն ժամանակ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության սկզբունքին: Սակայն մենք չենք դիտարկումմ ռազմական ուղին որպես միակը: Մեր կարծիքով, ռազմական տարբերակը օգուտ չի բերի ձեր ապագային, ձեր երեխաներին եւ թոռներին»:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---