ՄԱԿ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՊԱՏԺՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը նախօրեին միաձայն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված Ցեղասպանության կանխարգելման եւ պատժման կոնվենցիային վերաբերող բանաձեւ, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը: Տվյալ բանաձեւն ուղղված է համախմբելու միջազգային հանրության ջանքերը ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակման եւ ամրապնդման ուղղությամբ: Բանաձեւում շեշտվում է ցեղասպանության կոնվենցիայի սկզբունքների, մասնավորապես, այդ ոճրագործության համար քրեական պատասխանատվության քարոզման անհրաժեշտությունը: Բանաձեւը վերահաստատում է ՄԱԿ-ի անդամ երկրների պատասխանատվությունը ցեղասպանության կանխարգելման եւ ոճրագործների պատժման ուղղությամբ իրենց միջազգային պարտավորությունների շրջանակներում` ընդգծելով այն թեզիսը, որ անպատժելիությունը ծնում է հանցագործության կրկնության վտանգ: Բանաձեւի գլխավոր նպատակը ցեղասպանության կանխարգելումը եւ տարածաշրջանային ու միջազգային մակարդակով խաղաղության ու կայունության հաստատումն է


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---