ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ Է

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի համար»,-ասել է ռուսական խորհրդարանի վերին պալատի խոսնակ Սերգեյ Միրոնովը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի հետ հանդիպման ժամանակ: «Խնդրի խաղաղ կարգավորման հասնելու ամենաօպտիմալ ձեւը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն են»,-նշել է Միրոնովը: Ալեսքերովը իր հերթին, ասել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի աշխատանքը: «Ռուսաստանը նույնպես պետք է ակտիվացնի իր դերը: Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի Կովկասում խաղաղության հաստատման հարցում, քանի որ դա վերջ կտա անջատողականությանը եւ ահաբեկչությանը»: Ադրբեջանցի խոսնակը նշել է, որ ադրբեջանական կողմը համոզված է, որ «ղարաբաղյան համակարտությունը մոտ ժամանակներս կլուծվի միջազգային իրավունքի ընդունված նորմերի հիման վրա»: Միրոնովը նաեւ ասել է, թե ապրիլի 22-ին Թբիլիսի կատարելիք այցի ժամանակ նա կքննարկի Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ «կովկասյան քառյակի»` Հայաստանի, Ադրբեջանիր, Վրաստանի եւ Ռուսաստանի խոսնակների հանդիպումը կազմակերպելու հարցը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---