ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆ ՓԱԽԱԾ ՀԱՅԵՐԸ ԿՀԱՆՁՆՎԵՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ

PanARMENIAN.Net - Մոտ օրերս Ռոման Տերյանը եւ Արթուր Ապրեսյանը, որոնք գտնվել են Ադրբեջանի ազգային անվտանգության հետաքննչական մեկուսարանում, կհանձնվեն երրորդ երկրի: Առայժմ չի նշվում ժամանակը եւ երկիրը, որին նրանք կհանձնվեն: Վերոհիշյալ անձանց երրորդ երկրի հանձնման բանակցությունները դեռեւս շարունակվում են: Հիշեցնենք, որ Ռոման Տերյանը եւ Արթուր Ապրեսյանը փախել են Հայաստանից Ադրբեջան 2004 թվականին: Նրանց խոսքերով` Հայաստանի իշխանությունները հետապնդել են նրանց տանը, ապրել Հայաստանում հնարավոր չէ եւ նրանք եկել են Ադրբեջան, որպեսզի այնտեղից տեղափոխվեն երրորդ երկիր, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---