ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ՀԱՅ19 մայիսի 2005 - 09:16 AMT PanARMENIAN.Net - Վերխնյայա Պիշմա քաղաքում (Սվերդլովսկի մարզ) չորեքշաբթի օրը հայտնաբերվել են երեք հայաստանցիների դիակ` բազմաթիվ հարվածների հետքերով, տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը: Ոստիկանության նախնական տվյալներով` նրանք սպանվել են ծեծկռտուքի ընթացքում: Ինչպես տեղեկացրել է Սվերդլովսկի մարզի ՆԳՊՎ մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը, առաջին սպանված տղամարդու` 1975 թվական, դին հայտնաբերվել է առավոտյան Վերխնյայա Պիշմայի Լենինի փողոցի կոյուղու լյուկում: Մյուս երկու սպանված հայերի դիակները` 1965 թվական, հայտնաբերվել են 10 րոպե անց` նույն քաղաքի տներից մեկի մոտ: Տեղի ոստիկանության ներկայացուցիչները օպերատիվորեն պարզել են սպանվածների ինքնությունը: Վերխնյայա Պիշմայի դատախազությունը երկու քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի համաձայն (սպանություն): Օրվա ընթացքում, պատմել է Վ. Գորելիխը, տեղի Մետալուրգների մշակույթի տան մոտ կայացել է հայազգի ներկայացուցիչների հետ հանդիպում: Հավաքվածների հետ հանդիպել է Վերխնյայա Պիշմայի դատախազը եւ ՆԳՄ ղեկավարությունը: «Հավաքվածները պարզել են իրենց հայրենակիցների մահվան հանգամանքները եւ խաղաղ ցրվել են»,- ասել է նա: Վ.Գորելիխի խոսքերով` Սվերդլովսկի մարզի ՆԳՊՎ պետ, ներքին ծառայության գեներալ լեյտենանտ Վլադիմիր Վորոտնիկովը տվյալ սպանությունները վերցրել է անձնական վերահսկողության տակ: Նրա կարգադրությամբ ստեղծվել է օպերատիվ- հետաքննչական խումբ` քրեական հետախուզության եւ ԿՀՊՎ մասնագիտացված հետախույզներից: Ինչպես տեղեկացրել է մարզի ՆԳՊՎ մամուլի ծառայության ղեկավարը, ոստիկանության աշխատակիցները երեկոյան հայտնաբերել եւ կալանավորել են երեք կասկածյալների, եւ տեղի բնակիչներից մի քանի անձանց ստուգում են կատարված սպանությանը մեղսակից լիելում: «Մասնագետները չեն կապում այդ սպանությունները ազգամիջյան թշնամության դրսեւորման հետ»,- նշել է Վ.Գորելիխը` բացատրելով, որ նախնական տվյալներով դրանք «կատարվել են խուլիգանական մղումներով` փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում: Հետաքննությունը շարունակվում է»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |