Վ.ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԿԻՆԻ ՊԵՍ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

PanARMENIAN.Net - Որքան էլ հակասական լինեն ԲԹՋ նավթատարի տնտեսական եւ քաղաքական գնահատականները, դա եւս մեկ «սառը ցնցուղ է» նրանց համար, ովքեր հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման օգտին: Այդ մասին «Մոսկովսկիե նովոստի» թերթում հրապարակված «Շանս Ղարաբաղի համար» հոդվածում գրում է Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի գծով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից եւ համանախագահ 1992-1996 թթ., դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Հրապարակման մեջ նշվում է.«Հազիվ թե նախագծի ներդնողները ավելի շատ հույսները դնում են տարածաշրջանում ռազմական գործողությունների վրա, քան ներդրումների շուտափույթ շահութաբերության` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական: Մայիսի 25-ի տոնակատարությունների ժամանակ այնքան էլ պատշաճ չէ խոսել հակամարտության ռազմական լուծման մասին, այն դեպքում, երբ հռետորները իրենց ժողովրդի գլուխը տարել են դրանով արդեն տարիներ շարունակ: Եվ ջանքեր չեն գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Վերցնենք թեկուզ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները: Թվում էր թե, դժվար է գերագնահատել դրանց նշանակությունը հակամարտության կարգավորման համար, սակայյն չգիտես ինչու առաջնորդները սպասում են դրանց համար ինչ-որ խոշոր միջազգային համաժողովների: Մայիսի 15-ին Վարշավայում Եվրախորհրդի գագաթնաժողովի նախօրեին կայացավ նրանց չորրորդ հանդիպումը վերջին երկու տարվա ընթացքում: Դիատարկվում է նրանց կողմից այն բանի գիտակցումը, որ անհնար է մի կախարդական առաջընթացի հասնել կարգավորման հարցում: Վարշավայում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները եւ ԱՄՆ համանախագահը աջակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք վաղուց էին նախապատրաստում նախագահների հանդիպումը, կոչ անելով նրանց աշխատել ավելի արդյունավետ: Երկժամյա հանդիպման արդյունքում Քոչարյանն ու Ալիեւը ձեռնպահ մնացին հայտարարություններից: Համանախագահները չափավոր լավատեսություն են հայտնել, նշելով նախագահների կողմից հաստատված շահագրգռվածությունը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Արձագանքները հակասական են. հիասթափությունից մինչեւ սենսացիոն վերնագրեր` «Ղարաբաղը հանձնվեց» կամ «Հայաստանը պատրաստ է վերադարձնել բոլոր յոթ շրջանները»: Սակայն վերջինի մասին հայերը ասել են նաեւ պատերազմի ընթացքում, հարցը նա է, թե ինչ զիջումների դիմաց: Երկու նախագահների ելույթները ցույց տվեցին, որ նրանց դիրքորոշումները հիմնական վիճահարույց հարցի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ նախկինի պես անհամատեղելի են: Դեռեւս պարզ չէ, կնվազի արդյոք փոխհրաձգությունը, կվերադառնան նրանք 1995 թ.համաձայնագրի պահանջների կատարմանը, կկասեցնի պաշտնական Բաքուն ռազմատենչ հայտարարությունները: Եվրոպայի Խորհուրդը չէր համապատասխանում Ղարաբաղը «ցանկացած գնով» վերադարձնելու կոչերի համար` ուժային ատավիզմները վաղուց են դուրս մնացել եվրոպական արժեքներից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ինքնին դժվար է: Դրա ցանկացած բաղկացուցիչ մաս հարուստ է նյուանսներով: Միայն իր անտեղյակությամբ երջանիկ մարդուն կարող է թվալ, թե ղարաբաղյան խնդիրը կարող է շուտափույթ լուծվել: Իսկ իրական բարդությունները ծանրացվում են կողքից էլ ինչ-որ բաներով: Մեկ դա խուսափումն է շփումներից, մեկ կանոնավոր բանակցությունների ձգձգումը, մեկ ի վնաս դրանց քարոզչական շահերի հետապնդումը, մեկ բողոքները միջնորդներից, մեկ դիմումը միջազգային կազմակերպություններին, մեկ էլ անզորությունից ռազմատենչ կոչերը...»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---