ԵԱՀԿ ԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԶԵԿՈՒՅՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ից հուլիսի 5-ը Վաշինգթոնում տեղի կունենա ԵԱՀԿ խորհրդարանական Վեհաժողովի տարեկան նստաշրջանը: Հունիսի 29-ին տեղի կունենա քաղաքական կոմիտեի նիստը, որից հետո, ըստ ամենայնի, նստաշրջանի օրակարգում կընդգրկվի Լեռնային Ղարաբաղի հարցը (զեկուցող Գորան Լենմարկեր): Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ գրեթե մեկ տարի առաջ կողմերին ներկայացված Լենմարկերի նախնական զեկույցը, բավականին հավասարակշռված է եւ այդ հանգամանքը առաջացրել է ադրբեջանցիների բողոքը, որի պատճառով էլ երկարաձգվեց զեկույցի հիմնական տեքստի պատրաստումը: Նրա խոսքերով, հայկական կողմի ջանքերի շնորհիվ, Լենմարկերի զեկույցում կարձանագրվի, որ բոլոր բարձրացված հարցերից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, եւ, որ ադրբեջանական կողմից ներկայացվող մյուս բոլոր հարցերը ածանցյալ են: «Առանց կարգավիճակի հարցի լուծման մյուսների լուծումը անհնար է»,-ընդգծել է Հավհաննիսյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ զեկույցում առանցքային տեղ կզբաղեցնի փախստականների հարցը: Ինչպես պարզաբանել է Հովհաննիսյանը, պահանջելով ադրբեջանցի փասխտականների վերադարձը, պաշտոնական Բաքուն պետք է գիտակցի, որ հայկական կողմը նույնպես կպնդի այդ հարցում` այսինքն Բաքու, Սումգաիթ եւ այլուր հայ փախստականների վերադարձը: «Վերջիններս հազիվ թե գնան նման քայլի, հասկանալով, որ Ադրբեջանում նրանց կարող է սպառնալ բռնի մահը»,-ամփոփել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---