ԵԱՀԿ ՄԽ ԱՅՑԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻ 11-16-Ը28 հունիսի 2005 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հուլիսի 11-16-ը: Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի կողմից միջնորդ Յուրի Մերզլյակովը, նա եւ ՄԽ իր գործընկերներ Սթիվեն Մաննը (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասիեն կմեկնեն նախ Բաքու, այնուհետեւ Երեւան եւ Ստեփանակերտ: Անդրադառնալով բանակցային գործընթացի արդյունավետությանը, մասնավորապես, «Պրագայի գործընթացի» շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումներիր մի քանի ռաունդներին` ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ «մի քանի հուսադրող առաջխաղացումներ կան»: «Դա կարելի է անվանել շարժեր կամ կողմերի դիրքորոշումների որոշակի մոտեցումներ: Համենայն դեպս, որոշակի լավատեսություն համանախագահները զգում են»,- հայտարարել է Յու.Մերզլյակովը` պատասխանելով Վարշավայում երկու նախագահների մայիսյան հանդիպումից հետո բանակցային գործընթացի հաջողության մասին հարցին: Միեւնույն ժամանակ, զրուցակիցը չկոնկրետացրեց, թե հատկապես որ հարցերում են մոտեցել կողմերի դիրքորոշումները` հղում կատարելով բանակցությունների գաղտիության վրա: Մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունն այն մասին, որ բանակցությունների շրջանակներում քննարկվում է Հայաստանը Ադրբեջանին կապող, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը ներառող տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունը` ռուսաստանցի դիվանագետը հայտարարել է, որ «բանակցություններում քննարկվում է տարածաշրջանում ընդհանուր առմամբ հաղորդակացությունների բացման հարցը` լայն իմաստով»: «Ադրբեջանբական կողմը հանդես է գալիս այդպիսի առաջարկությամբ»,- նկատել է Մերզլյակովը: Նրա խոսքերով` ներկայումս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակնկալում են Կազանում օգոստոսի 26-ին ԱՊՀ ոչ պաշտոնական վեհաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն առնչվող վերջնական պատասխանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |