Վ.ԿԱԶԻՄԻՐՈՎԸ ՀԱՅԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼ ԲԱՔՎԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ28 հունիսի 2005 - 10:31 AMT PanARMENIAN.Net - «Ողջունելի կլիներ, որ Ադրբեջանը սկսել է առաջ քաշել ճիշտ ուղղությամբ ընթացող ավելի կառուցողական նախաձեռնություններ: Սակայն, մյուս կողմից, հարկավոր է ռեալ գնահատել դրանք: Դժվար թե դա կարող է բացել լայն համաձայնությանն ւողղված ճանապարհ: Հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցը, անպատճառ, կարեւոր է, սակայն ամենագլխավորներից չէ` որոշ մասը առանցքային են գտնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մյուսները` տարածքների վերադարձը եւ բռնագաղթվածների վերադարձը»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ, ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը, տետղեկացնում է ադրբեջանական «АПА» գործակալությունը: Ընդգծելով, որ չնայած բանակցությունների գաղտնիությանը, այդ նախաձեռնությունները հրապարակվել են` նա ասել է, որ դա մատնանշում է ոչ այնքան հայերի հետ հիմնովին հաշվեհարդար տեսնելու ուղղորդվածությունը, որքան արտաքին էֆեկտի. «Երեւի, հաշվի առնելով միջազգային համաժողովները եւ Ադրբեջանի միլի մեջլիսում ընտրությւոնների մոտեցումը: Սակայն դա դեռ ամենը չէ: Ավելի քան 17 տարի Ադրբեջանը խստորեն շրջափակել է Լեռնային Ղար-աբաղը եւ Հայաստանը` հաշվի չառնելով միջազգային կառույցների կոչերը: Ոչ միայն ինքը, այլեւ դրան հարկադրեց նաեւ Թուրքիային, հաճախ էլ` ուրիշներին: Հե՞շտ է հավատալ այժմ այլ շրջադարձի պատրաստակամությանը»: Վ.Կազիմիրովն առաջարկել է հայերին գնահատել այդ առաջարկությունը էականորեն. «Իմ կարծիքով` այն ինչ որ բանում օգտակար է, սակայն ակնկալել ավելին չարժի»: Նախկին համանախագահն ասել է, որ ուշադրության է արժանի նաեւ Բաքվի մեկ այլ քայլը. «Այդ քայլը կարծես թե արված է ճիշտ ուղղությամբ` Լեռնային Ղարաբաղի հետ շփումների մասին առաջարկությունը. կարծես թե ղարաբաղյան հայերին մեկուսացնելու փորձերից հրաժարում: Սակայն ամեն ինչ համայնքների մակարդակով երկխոսությանը հանգեցնելու ձգտումը եւս մեկ անգամ ընդգծում է Բաքու-Ատեփանակերտ ուղիղ շփման վերսկսելուց խուսափելը, ինչը սկսվել էր Ռուսաստանի աջակցությամբ ռազմական գործողությունների ժամանակահատվածում: Ուղիղ շփումների էր կոչ անում նաեւ ՄԱԿ-ի ԱԽ: Չէ՞ որ ի սկզբանե ամենաառաջին ուժային էքսցեսները ծագել են ոչ թե Ղարաբաղի ներսում, այլ եկել են դրսից»: Նշելով, որ շփումները կողմերի միջեւ ողջունելի են բոլոր հակամարտությունների դեպքում, Կազիմիորվը կարծիք է հայտնել, որ «այն, որ ԼՂ-ն հակամարտության կողմ է, տեսանելի է միջազգային փաստաթղթերից եւ 1993-94թթ. զինադադարի մասին մի շարք պայմանավորավծություններից: Հազիվ թե քարոզչական միջոցները ավելին տան, քան իրական քաղաքականությունը»: Ըստ Կազիմիրովի, որպես այդպիսին ոչ ճանապարհը, ոչ նույնիսկ նավթատարը չեն կարող լինել ռազմական գործողություննրը չվերսկսելու երաշխիք, սակայն անուղղակիորեն կարող են նպաստել դրան: Ըստ նրա, հայերը պնդում են, որ առաջնայինը ԼՂ կարգավիճակի սահմանումն է, ադրբեջանցիները` «գրավյալ տարածքների» ազատումը»: «Սակայն կա ավելի առաջնային խնդիր` զինադադարի ամրագրում, ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխավորում, միանշանակ հրաժարում ուժային լուծումներից: Դա անհետաձգելի են դարձնում միջադեպերը մարդկային զոհերով, ծավալվող ռազմատենչ քարոզարշավը, ֆոբիաի ուռճացումը, ռազմական բյուջեների բուռն աճը: Եվ անցումը փուլային կարգավորման եւ զորքերի դուրս բերման անհնար է առանց երաշխիքների, որ բոլոր վիճահարույց հարցերը առաջիկայում կլուծվեն խաղաղ ճանապարհով»: Կազիմիրովը իր վերաբերմունքն է հայտնել նաեւ փորձագենտների ակնկալվող ներգրավմանը բանակցություններում.«Դա անխուսափելի է, երբ պետք է թղթի վրա գրել սկզբունքորեն համաձայնեցված գաղափարները: Սակայն դա կբացի նաեւ նոր դժվարությունների շրջան ձեւակերպման եւ դետալիզացիայի ընթացքում: Երբեմն գայթակղություն է առաջանում սահմանափակվել միայն փոխընդունելի բանաձեւերով, սակայն դա միայն ժամանակավորապես կազատի տարաձայնություններից: Այլ կերպ ասած, փորձագետները բավականին շատ դժվարին աշխատանք կունենան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |