ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ «Ի ՕԳՈՒՏ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ

PanARMENIAN.Net - Իտալիայի եւ Գերմանիայի արտգործնախարարներ Ջանֆրանկո Ֆինին եւ Յոշկա Ֆիշերը հայտարարել են, որ չնայած Եվրամիության սահմանադրության քվեարկությունների հետ կապված ԵՄ ընդլայնման հարցում ծագած խնդրին, Թուրքիայի եւ բալկանյան երկրների հետ ԵՄ անդամակցության նպատակով ընթացող բանակցությունները պետք է շարունակվեն: Նշելով, որ Հռոմում Իտալիայի եւ Գերմանիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ ընդլայնման գործընթացի, ԵՄ սահմանադրության, ահաբեկչության, Իրաքի եւ Աֆղանստանի հարցերը` թուրքական «Զաման» թերթը հայտնել է, որ հանդիպումից հետո Ֆինին լրագրողներին ասել է, որ միջազգային ահաբեկչության վտանգի առաջ կանգնած Եվրոպայի համար խիստ կարեւոր է երկխոսության շարունակումը` Թուրքիայի նման հավասարակշիռ մահմեդական երկրի հետ, տեղեկացնում է «երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---